17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

‹‹Զենքերը պետք է վայր դնեն››

‹‹Ոչ մի դեպքում չի կարելի բժշկին ազատությունից զրկել: Այս դեպքում թակարդ է եղել․ բժիշկներին հավիրել են այնտեղ,  հետո դրձրել են պատանդ: Հասարակության մեծ մասը սա բացասաբար ընդունեց››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի կողմից բուժաշխատողների պատանդառությանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Ազատ Արշակյանը։

Նա շեշտեց՝ իրավապահները պարտավոր են ապահովել ցուցարարների անվտանգությունը, քանի որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն իրավունք՝ հավաքների մասնակցել, երթեր կազմակերպել։

Ազատ Արշակյանն ընդգծեց՝ ապստամբներին պետք է համաներում շնորհել, բայց որոշակի պայմանների դիմաց։

‹‹Նախագահը պիտի որոշում կայացնի․ ովքեր որ զորամասից դուրս կգան առանց զենքի, թող գնան իրենց տուն, բացի նրանցից, ովքեր վիրավորում են հասցրել այլոց ու սպանել Վանոյանին։
Նրանք պիտի զենքը վայր դնեն: Ու նրանք, ովքեր կրակել են, վիրավորել, սպանել, պիտի հանձնվեն: Դա նրանց վիճակը կմեղմացնի: Կարծում եմ՝ ցուցարարներին պետք է համաներում շնորհվի: Իհարկե, կրկին շեշտում եմ՝ խոսքս նրանց մասին չէ, ովքեր  մադկանց վիրավորում են հասցրել ու սպանություն գործել››, – ասաց Ազատ Արշակյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ