14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը ծանր է. ԲԿ տնօրեն

Նախօրեին Սարի թաղում եւ Խորենացի փողոցում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 16 հիվանդներից 7-ը դուրս են գրվել:

Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:

Մանուկյանի փոխանցմամբ`հիվանդներից միայն մեկի վիճակն է ծանր, որը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում, նաեւ ունեցել է ներքին արյունահոսություն: Նա ոստիկան է եւ նախօրեին վիրահատվել է: Եւս մեկ հիվանդի ծնոտն է կոտրվել:

Միքայել Մանուկյանի խոսքով, հիվանդների մեծ մասը բեկորային վնասվածքներ է ունեցել:

Նշենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ