29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայի վարչապետը հայտարարել է Ստամբուլում և Անկարայում գտնվող ռազմաբազաները փակելու մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ռազմաբազանները, որտեղից հուլիսի 15-ին կատարված ռազմական հեղաշրջման ժամանակ զինվորներ և տանկեր էին դուրս եկել փողոց, փակվելու են:

Ինչպես տեղեկացնում է թուրքական  իշխանամետ «Sabah» թերթը, վարչապետ Յըլդըրըմն այս մասին ասել է Քազանում ժողովրդի առջև ելույթ ունենալիս: Ըստ վարչապետի՝ հայտարարության՝ փակման ենթակա է «Աքընջը» ռազմաբազան, որը նրա բնորոշմամբ գյուլենական (ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարծ կառույց) շարժմանը հարող զինվորների ռազմաբազան է, ինչպես նաև բոլոր զինանոցները, որտեղից Անկարայի  և Ստամբուլի փողոցներ տանկեր էին դուրս բերվել: Վարչապետը նշել է, որ «Աքընջը» ռազմաբազան կվերածվի զոհված զինվորների հիշատակի ոգեկոչման վայր:

«Ժողովրդի վրա տանկ քշողները, այլևս այնտեղ տանկեր չեն գտնի: Անկարայում դրանք կվերածվեն վայրերի, որտեղ մարդիկ հաճելի ժամանակ կանցկացնեն: Ի՞նչ գործ ունեն տանկերն Անկարայում և Ստամբուլում: Թշնամին ո՛չ Անկարայում է, ո՛չ էլ Ստամբուլում: Նրա տեղը հայտնի է»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ