03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Քաղաքացին դաշտից չի վերադարձել.որոնում են

Հուլիսի 30-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1950 թ. ծնված Լ. Վ.-ը առավոտյան գառների հոտը տարել է գյուղին հարակից դաշտը արածելու եւ չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21.50-ից մինչեւ 01.11-ը հրշեջ-փրկարարները Արագած լեռան ստորոտում՝ դեպի Մանթաշ գյուղ տանող հատվածում (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին […]

Բժիշկը ցանկություն է հայտնել մտնել ՊՊԾ գունդ. Բաց նամակ նախարարին

Բժիշկ Արմեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարարին եւ խնդրել հնարավորություն տալ իրեն մտնել ՊՊԾ գուն եւ օգնություն ցուցաբերել ապստամբներին: «Պարոն նախարար հավատալով, որ բժիշկի պարտականությունն է մշտապես կարիքավորի կողքին գտնվել եւ բուժօգնություն ցուցաբերել, ցավով նկատեցի, որ ապստամբներին մի քանի օր առանց բուժօգնության մնալու համար ոչ մի բժիշկ իր […]

Խորենացի փողոցում պայթյունների ձայներ են լսվել

Վերջին մեկ ժամվա ընթացքում Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են լսվել. Մեկը 11.20-ին, մյուսը՝ մոտ 10 րոպե անց։ Խորենացի փողոցի այն հատվածում, որտեղ լրագրողներն են, լսվել են միայն պայթյունների ձայները։ «Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է սիրողական տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ՊՊԾ գնդի տարածքից ծուխ դուրս գալիս։ Տեսանյութը՝ԱՅՍՏԵՂ։

Կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից. Ոստիկանություն /ֆոտո/

Ոստիկանությունը պարզաբանել է նախօրեին՝ հուլիսի 30-ին, ՊՊԾ գնդի տարածքից դուրս ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության փաստը։ Այս առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Երեկ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն […]

Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը կքննվի այսօր

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը կքննվի այսօր` հուլիսի 31-ին: Այս մասի հայտնում է  նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում: Հիշեցնենք, ըստ ոստիկանության հաղորդագրության, Պավլիկ Մանուկյանն եւ նրա որդին ոտքերի հատվածում հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ […]

«Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն».ԵԱՀԿ

«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին», – հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը` քիչ առաջ տարածված հայտարարությամբ: «Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: […]

Հրադադարի ռեժիմը խախտվել է. կա վիրավոր

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 46 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում հուլիսի 31-ին` ժամը 00:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի […]

Վերջին երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից

ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ տարածքից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նշենք, որ այսօր՝ հուլիսի 31-ի առավոտյան «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հաղորդագրություն է տարածել, որում նշվել է, որ  իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել եւ թույլատրել են ցանկացած պահին […]

Չթողնեք սրանք տարածվեն. Շուշան Պետրոսյան

ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ուրբաթ  ուշ երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանների եւ համաքաղաքացիների միջեւ տեղի ունեցած բախման մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. «Լսում ե՞ք , հեյ , ձեզ հետ եմ, հային հայի դեմ հանող, հային պառակտող տականքներ …այսօր սպանված ոստիկանի արյունը, երեկվա վիրավորների , երկուս ու կես ժամ արնաքամ եղած ոստիկանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի