16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ

Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնելմարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Թող նույնիսկ քոչարյանենք գան. Առավոտ

Ես հիմա գրում եմ այս հոդվածը, որը դուք կկարդաք վաղն աոավոտյան, բայց այս պահին դեռ պարզ չէ իշխանությունը գրոհ կկազմակերպի ՊՊԾ տարածքը գրաված զինված խմ­բի վրա: Շատ-շատ եմ ուզում, որ դա տեղի չունենա: Նախ որովհետեւ ոչ մի ներքաղաքա­կան խնդիր չարժե թափված մի կաթիլ արյան, երկրորդ` որովհետեւ դրանով իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծի, միայն կխորացնի […]

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-20.00-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում […]

Ծառուկյանից խլեց. Հայկական Ժամանակ

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի 9-րդ կամ այս գարնանային նստաշրջանում ամենաշատը բացակայելու դափնին շարունակում է պահպանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու խմբակցու­թյան նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հիմա պարզա­պես շարքային պատգամավոր է, սակայն երբևէ չի մասնակցում նիստե­րին: Եթե նախորդ նստաշրջանների ժամանակ գոնե մեկ-մեկ կամ առա­ջին նիստի օրը գալիս էր խորհրդարան, ապա գարնանային նստաշրջա­նի նույնիսկ բացման օրը չէր […]

Դրամն «անտարբեր է». Հայկական Ժամանակ

Կիրակի վաղ առավոտյան Երեւանում սկսված իրադարձությունները որեւէ կերպ չեն ազդել դրամի փոխարժեքի վրա: Ինչպես եւ անցած շաբաթվա վերջին` մեկ դոլարը փոխանակման կետերում երեկ գնվում էր 475 դրամով եւ վաճառվում 478 դրամով: Նկատենք, որ օրինակ Թուրքիայում ուրբաթ գիշեր տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով փողն արժեզրկվել է մոտ 5 տոկոսով եւ այդ երկրի կենտրոնական բանկը հետագա կտրուկ արժեզրկումը […]

Հավաքի մասնակիցները փորձում են վերջնագրեր ներկայացնել․ ոստիկանություն

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Երևանի Ազատության հրապարակում հավաքված մի խումբ անձինք հայտարարել են, որ երթով շարժվելու են դեպի Խորենացի փողոցի այն հատվածը, որը շարունակում է արգելափակված մնալ հուլիսի 17-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման և այդտեղ պատանդներ պահելու հետևանքով: Միաժամանակ, հավաքի մասնակիցները փորձում են վերջնագրեր ներկայացնել ոստիկանությանը և իրավապահ այլ մարմիններին՝ […]

Եթե հավատում էք Աստծուն, այլ ոչ թէ ապստամբում նրա դեմ

Եթե հավատում էք Աստծուն, այլ ոչ թէ ապստամբում նրա դեմ ձեր ցանկություններին հետևելով, ապա իմացեք. «չկա իշխանութիւն, որ Աստծուց չլինի» (Հռ 13:1): Իսկ ինչու՞ է իշխանությունը «դանակը հասցնում ոսկորին»: «Իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի։ Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարի՛ն գործիր…» (Հռ 13:3): Ինչու՞ աթեիստ երկրներում իշխանությունն «արդար է»: Բուժում են […]

Մահապատիժ կիրառող որևէ երկիր չի կարող ԵՄ անդամ լինել. Մոգերինին՝ Թուրքիային

Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Թուրքիայում մահապատժի վերականգնման հնարավոր հետևանքներին: Թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին մասնավորապես հայտարարել է. «Որևէ երկիր, որը կրկին վեադառնում է մահապատժին, չի  կարող Եվրամիության անդամ լինել»: ԵՄ գերագույն հանձնակատարը հիշեցրել է, […]

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Հուլիսի 27-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի ծննդյան 130-ամյակին: Այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարու  Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակում կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքները, ինչպես նաև հնդկական և պարսկական որմնանկար­ների ընդօրինակություններ: Սարգիս Խաչատուրյանի ստեղծա­գործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի թանգարաններում, իսկ զգալի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի