02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Օլիմպիական հավաքականի երկրորդ մասը մեկնեց Ռիո

Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը ևս մեկնեց օլիմպիական Ռիո: Բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, ինչպես նաև սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Ռիո: Պատվիրակության հետ Ռիո մեկնեց նաև ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ` Առաքել Միրզոյանը: Պատվիրակությունը ղեկավարում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Այս […]

«Առցանց լրատվամիջոցներն ավելի ազատ են արտահայտել իրենց կարծիքը»

Իշխանությունների լռությունը լրատվամիջոցներին չէր հուշում, թե ինչպես լուսաբանել ՊՊԾ գնդի գրավումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ «Նախագահի խոսքը կամերտոն կլիներ հեռուստաընկերությունների համար, իսկ նա մի քանի օր լռում էր։ Այդ պատճառով չիմանալով, թե ինչպես վարվել՝ հեռուստատեսությունը հայտնում էր միայն այն, ինչ ստանում էր պաշտոնական աղբյուրներից՝ […]

Հիլարի Քլինթոնը դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահի թեկնածու առաջադրված առաջին կինը

Դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում Հիլարի Քլինթոնը դարձել է խոշոր կուսակցության կողմից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրված առաջին կինը։ Քլինթոնին պաշտոնապես թեկնածու է առաջադրել Մերիլենդի սենատոր Բարբարա Միքուլսքին, գրում է ТАСС-ը: Քլինթոնի ամուսինը` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը եւս աջակցել է կնոջը եւ ելույթ ունեցել, որում պատմել  է, թե ինչպես են իրենք հանդիպել եւ որ իր կինը լավագույն […]

ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի կազմում Հայաստանը ասես ձեռնաշղթաներով լինի.Դավիթ Շահնազարյան

«Անհրաժեշտ է լրջորեն մտածել Հայաստանի աշխարհքաղաքական կողմնորոշման մասին»,-այս մասին՝ «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողով. Հետեւանքներ Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ ասել է  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը: Շահնազարյանի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել տարածաշրջանը, քանի որ նպատակը պարզ է ՝ խաղաղապահների մուտք ղարաբաղյան հակամարտության գոտի: «ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի կազմում Հայաստանը ասես ձեռնաշղթաներով լինի»- շեշտել է Շահնազարյանը:

Հոգեբանական տեսանյունից ոչ ադեկվատ քայլեր՝ Խորենացի փողոցում.հոգեբան

«Այսօրվա ստեղծված իրավիճակը ոչ-թե այսօրվա կամ մեկ շաբաթ առաջ եղած դեպքերի արդյունք է,այլ դա կուտականյին է եղել,որը սկսել է շուտվանից»,-այսօր`հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Ռուբեն Աղզումցյանը: Բանախոսի խոսքով՝  hոգեբանական իրավիճակը մեր ազգի մոտ շատ վատ վիճակում է.«Բոլորի կողմից կատարվում են հոգեբանական տեսանկյունից`ոչ ադեկվատ քայլեր:Հոգեբանական մթնոլորտի լավացումը կախված չէ միայն իշխանությունից,կախված չէ միայն ժողովրդից և […]

Պավլիկ Մանուկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. բժիշկը մանրամասնել է

«Հայր և որդի Պավլիկ և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, իսկ այս գիշեր վիրավորված ոստիկանի վիճակը` միջին»,-այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին  լրագրողների  հետ զրույցում հայտնեց  «Էրեբունի»  բժշկական կենտրոնի  ինտենսիվ թերապիայի  ղեկավար Հարություն Մանգոյանը: Մանգոյանի խոսքով՝ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի մոտ  առկա են դրական փոփոխություններ. մեկ ժամ առաջ անջատվել է  արհեստական շնչառության սարքը, ունի […]

Միացյալ Նահանգները կօգնի Սիրիայից Հայաստան ժամանած փախստականներին

«Ամերիկայի Ձայն»-ին տրամադրած տեսագրությունում Միացյալ Նահանգների ազդեցիկ սենատոր Մարք Քրքը խոսել է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կարեւորության մասին։ Քրքը մեծ աշխատանք է կատարել Հայաստանին ԱՄՆ-ի օգնության ծավալն ավելացնելու ուղղությամբ. «2017 թվականին Սենատի ընդունած որոշմամբ Հայաստանին է տրամադրվելու է 25 միլիոն դոլարի օգնություն, որը 3 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա ամերիկյան օգնությունը Հայաստանին»: Սենատորի […]

Ինչպես են վիրավորՊավել Մանուկյանն ու որդին հիվանդանոց տեղափոխվում/վիդեո/

«Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամները, որոնց թվում են նաև Պավել Մանուկյանը և նրա որդին, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոնն: Ներկայացվող  կադրերում երևում են, թե ինչպես են նրանց տեղափոխում վերակենդանացման բաժանմունք:

Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց

Նախորդ   գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք երեկ գտնվում էին «Էրեբունի» ԲԿ-ում,  տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ Քրեակատարողական հիմնարկների վարչությունից: Նշվեց, որ խմբի անդամների  նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո, որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի