13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Առցանց լրատվամիջոցներն ավելի ազատ են արտահայտել իրենց կարծիքը»

Իշխանությունների լռությունը լրատվամիջոցներին չէր հուշում, թե ինչպես լուսաբանել ՊՊԾ գնդի գրավումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Նախագահի խոսքը կամերտոն կլիներ հեռուստաընկերությունների համար, իսկ նա մի քանի օր լռում էր։ Այդ պատճառով չիմանալով, թե ինչպես վարվել՝ հեռուստատեսությունը հայտնում էր միայն այն, ինչ ստանում էր պաշտոնական աղբյուրներից՝ Ոստիկանությունից եւ ԱԱԾ–ից»,– նշեց Մելիքյանը։

Միաժամանակ նա խոստովանեց, որ առցանց լրատվամիջոցներն ավելի ազատ են արտահայտել իրենց կարծիքը, սակայն նրանց ռեսուրսները սահմանափակ են։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ