02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Միացյալ Նահանգները կօգնի Սիրիայից Հայաստան ժամանած փախստականներին

«Ամերիկայի Ձայն»-ին տրամադրած տեսագրությունում Միացյալ Նահանգների ազդեցիկ սենատոր Մարք Քրքը խոսել է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության կարեւորության մասին։ Քրքը մեծ աշխատանք է կատարել Հայաստանին ԱՄՆ-ի օգնության ծավալն ավելացնելու ուղղությամբ.

«2017 թվականին Սենատի ընդունած որոշմամբ Հայաստանին է տրամադրվելու է 25 միլիոն դոլարի օգնություն, որը 3 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարվա ամերիկյան օգնությունը Հայաստանին»:

Սենատորի խոսքով, Հայաստանին օգնության ծավալն ավելացնելու իր պահանջն առաջացել է ինչպես իր հայրենի Իլլինոյ նահանգի հայ համայնքի պահանջով այդպես էլ՝ ստեղծված իրավիճակով.

«Այդ օգնությունը թույլ կտա նաեւ շարունակել ականազերծման աշխատանքները, որը լուրջ խնդիր է տարածաշրջանի համար»:

Սենատոր Քրքի աշխատանքը հատուկ ուշադրության է արժանացել ԱՄՆ-ի հայ համայնքի կողմից: Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին կարեւորում է Սենատոր Քրքի դերը հայս-ամերիկյան հարաբերությունների զարգացման գիրծում.

«Սենատոր Քրքն առանձնանում է որպես մի գործիչ, ով ջանք չի խնայում, որպեսզի ապահովի Հայաստանին եւ Ղարաբաղին ամերիկյան օգնության ապահովումը, ինչպես նաեւ՝ Հայաստան ժամանած փախստականների օգնությունը»:

Սենատի որոշման շնորհիվ, Սիրիայից եւ Իրաքից Հայաստան ժամանած փախստականներն առաջին անգամ օգնություն կստանան նաեւ Միացյալ Նահանգների կողմից:

«Ես պայքարում էի Հայաստան ժամանած փախստականներին անհրաժեշտ օժանդակություն հատկացնելու համար, քանի որ Սիրիայից եւ Իրաքից փախստականների ժամանելուց հետո Հայաստանի վրա զգալի բեռ է ընկել եւ այն օգնության կարիքն ունի: Էլ չեմ ասում այն մասին, որ հայերը տուժում են պատերազմի վտանգից եւ փակ սահմաններից», – նշում է սենատորը:

Աղբյուր` Ամերիկայի ձայն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ