15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2016

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ներկայացվել Եգիպտոսի խորհրդարան

Եգիպտոսի խորհրդարան է ներկայացվել մի բանաձև, որը 1915-1922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը՝ նշելով, որ բանաձևը խորհրդարանի նախագահ Ալի Աբդուլալին է ներկայացրել  պատգամավոր Մուստաֆա Բեքիրը: Բանաձևը պահանջում է ճանաչել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը որպես ցեղասպանություն և նույնն […]

Զինված խումբը պատանդ է վերցրել 4 բուժաշխատողի, որից մեկը՝ կին

Առողջապահության նախարարությունը հայտնել է, թե ում են այսօր զինված խմբի անդամները պատանդ վերցրել: Նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է. «Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Ամբողջ աշխարհում անընդունելի, […]

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ու ձերբակալված անձանց պահման վայր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով. այս պահի դրությամբ օմբուդսմենի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ եւ ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր: Ավելի վաղ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել էին, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր էին ստացվել գիշերը Խորենացի փողոցից բերման ենթարկվածների մասին: […]

Զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկներին. ՀՐԱՏԱՊ

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքում գրառել է. Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ […]

Թեժ գիշերից հետո բացվեց առավոտը.Խորենացի փողոցի ոդիսականը

Շուրջ 240 ժամից ավելի է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան ու գիշերն այնտեղ թեժ իրադարձություններ են տեղի ունեցել: Նախ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ եւ զգուշացրել, որ ցուցարարները Խորենացի փողոցից իրենց հավաքը տեղափոխեն այլ վայր: Այդուհանդերձ, […]

«Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամներից 24-ն այս պահին շարունակում են մնալ ՊՊԾ գնդում

ծառայության գնդում շարունակում են մնալ 24 անձ: Խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը երեկ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել  և տեղափոխվել հիվանդանոց: Զինված խմբի անդամներից ըստ ոստիկանության՝ հանձնվել են Գագիկ Եղիազարյանը և Արամ Հակոբյանը: ՊՊԾ գնդում են դեռևս Տիգրան Մանուկյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը,  Սմբատ Բարսեղյանը, Էդվարդ Գրիգորյանը, Արմեն […]

‹‹Ճիշտ են կողմնորոշվել››

‹‹Պետությունը, իշխանությունները ճիշտ են կողմնորոշվել, ճիշտ ուղի են բռնել, որ կարողանանք դուրս գալ այս վիճակից: Ցավոտ է, որ մի արժանավոր հայ մահացավ, բայց ուրախ եմ, որ պատանդներն ազատ են արձակվել: Հաւյս ունեմ, որ արյունահեղություն չի լինի››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը: Վերջինս շեշտեց՝ եթե ժողովուրդը փողոց դուրս չգա, ավելի լավ կլինի: […]

Կառավարությունում հետաքրքրված են հակակոռուպցիոն ոլորտի փորձագետների ծառայություններով

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի «Հայտարարություններ» բաժնում (http://gov.am/am/announcements/item/175/) հրապարակվել են ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից ձևավորման ենթակա փորձագիտական հանձնախմբի տեխնիկական առաջադրանքները: Հանձնախմբի ձևավորման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է ձեռք բերել կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների (առողջապահություն, կրթություն և գիտություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ ծառայությունների մատուցման մասով) համար 4 տեղացի փորձագետների ծառայություններ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի