18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թեժ գիշերից հետո բացվեց առավոտը.Խորենացի փողոցի ոդիսականը

Շուրջ 240 ժամից ավելի է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան ու գիշերն այնտեղ թեժ իրադարձություններ են տեղի ունեցել:

Նախ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ եւ զգուշացրել, որ ցուցարարները Խորենացի փողոցից իրենց հավաքը տեղափոխեն այլ վայր: Այդուհանդերձ, հանրահավաքը կայացել է:

Ավելի ուշ Խորենացի փողոցում հավաքված բազմությունը երթ է սկսել Երեւանի փողոցներով՝ դեպի ոստիկանություն եւ ԱԱԾ:

Ավելի ուշ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն facebook-ի իր էջում գրել է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, որի հետեւանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պավեկ Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

Գիշերվա ընթացքում ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել Երեւանի Խորենացու փողոցում։

Ավելի ուշ «Էրեբունի» հիվանդանոցից հայտնեցին, որ Պավել Մանուկյանին եւ նրա որդուն՝ Արամ Մանուկյանին, վիրահատել են, նրանց վիճակը ծանր է, կյանքին վտանգ է սպառնում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ