02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Պավլիկ Մանուկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. բժիշկը մանրամասնել է

«Հայր և որդի Պավլիկ և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, իսկ այս գիշեր վիրավորված ոստիկանի վիճակը` միջին»,-այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին  լրագրողների  հետ զրույցում հայտնեց  «Էրեբունի»  բժշկական կենտրոնի  ինտենսիվ թերապիայի  ղեկավար Հարություն Մանգոյանը:
Մանգոյանի խոսքով՝ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի մոտ  առկա են դրական փոփոխություններ. մեկ ժամ առաջ անջատվել է  արհեստական շնչառության սարքը, ունի պարզ գիտակցություն:

Իսկ Պավլիկ Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա  շնչում է  արհեստական շնչառական ապարատի օգնությամբ:

Պավլիկ Մանուկյանն ունի փափուկ հյուսվածքների հրազենային վնասվածքներ, սակայն նա, ըստ բժշկի, դեռ երկար կմնա արհեստական շնչառության սարքին միացված:

Հարցին՝ նրա կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, Հարություն Մանգոյանն ասաց, որ եթե  վերակենդանացման բաժանմունքում է, ուրեմն  սպառնում է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ