04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 16, 2016

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին

  Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված իրավիճակը, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին […]

Հարևան երկրում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Շարունակում ենք ուշադրությամբ հետևել ենք Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին։ Հարևան երկրում կայունությունը, կարգուկանոնը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար»։

Թուրքիայում հայտնաբերվել է Աբգար թագավորի ընտանիքի գերեզմանը

Թուրքիայի տարածքում գտնվող Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավորական տոհմին պատկանող դամբարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Hurriyet Daily News-ը հայտնում է, որ շուրջ 45 հազար քառակուսի մետր տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 80 շիրիմ: Դրանց շարքում ամենաբարձրադիր վայրում է գտնվում ամենամեծ գերեզմանը, որը, ենթադրաբար, պատկանում է Եդեսիայի արքա Աբգարի ընտանիքին: […]

Վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ: Կառավարության ղեկավարն այցելել է Եղեգնաձորի «Գոլդեն Գոուդ» պանրի գործարան, որտեղ վարչապետին են ներկայացրել գործարանի արտադրական հզորություններն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնված գործարանում իրականացվել է շուրջ 200 մլն դրամի ներդրում: Այստեղ արտադրվում է պանրի լայն տեսականի, նախորդ տարի արտադրական […]

«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Նիսի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Նիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, գրում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում օրերս բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ, ովքեր տոնում էին Ֆրանսիայում ազգային տոներից մեկը՝ Բաստիլի գրավման օրը, եւ  կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։ Ահաբեկչության արդյունքում 80 հոգի են մահացել։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին: Ազգային ժողովի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է. «Ձեր անցած` շուրջ կեսդարյա դերասանական ուղին սերտորեն համակցված է ազգային մշակույթին ու արվեստին եւ հատկապես դրանց` մեր ժամանակների պատմությանը: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում եւ հայկական կինեմատոգրաֆում Դուք ստեղծել եք բազմաթիվ […]

Հայանիստ գյուղի ճանապարհը բացվեց

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր  վաղ առավոտից Արարատի մարզի Հայանիստ գյուղի և Գետաշեն թաղամասի բնակիչները փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը: Հայանիստն ու թաղամաս Գետաշենը Երևան կապող տրանսպորտ չունեն, ուստի օգտվում են Արմավիրի մարզի գյուղերը սպասարկող 487 համար երթուղայինից: Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը գյուղացիներին հորդորեց ճանապարհը բացել, քանի որ Տրանսպորտի և կապի փոխնախարարի հետ երկուշաբթի հարցը քննարկելու […]

Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթեր Յունայթեդում կնշի իր նորամուտը

Արդեն հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմն անգլիական «Ուիգանի» հետ ընկերական խաղում:Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը ևս ներառվել է Մոուրինյոյի թիմի մեկնարկային կազմում եւ նորամուտը կնշի Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում: «Մանչեսթեր Յունայթեդի»  մեկնարկային կազմում ներառվել են սույն ֆուտբոլիստները՝  Սեմ Ջոնսոն, Ֆսու-Մենսա, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Միկայել Կարիկ, Անդեր Հերերա, Հենրիխ Մխիթարյան, Ջեյսի Լինգարդ, Մեմֆիս Դեպայ, […]

Հայտնի է Թուրքիայում հեղաշրջման փորձի հեղինակը

Նախօրեին Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հեղինակը գնդապետ Մուհարրեմ Քյոսեն է, ով վերջերս հեռացվել էր ԶՈՒ գլխավոր շտաբի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը: Շարժման կազմակերպման մեջ մեղադրվում են նաև գնդապետ Մեհմեթ Օղուզ Աքքուշը, մայոր Էրքան Աղըրը, փոխգնդապետ Դողան Ույսալը: Նշվում է, որ շարժման կազմակերպիչների խումբն, ընդհանուր առմամբ, բաղկացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի