Ջերմաստիճանը կբարձրանա

Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում սպասվում է 38-39 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: «Հայպետհիդրոմետ»-ը խորհուրդ է տալիս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից եւ ֆիզիկական ակտիվությունից: