15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրո պատմությունից մինչև ապրիլյան պատերազմ. գեղեցիկը միշտ հաղթում է/վիդեո/

Արվեստը և զգացմունքը միացրել են երկու հրաշալի մարդկանց և արդյունքում ձևավորվել է երջանիկ մի ընտանիք, որտեղ թագավորում է նվիրումը: Գեղանկարիչ Արամ Մարգարյանի և Վարդուհի Սուքիասյանի ընտանիքը առանձնանում է նաև գեղեցիկի հանդեպ ինքնատիպ սիրով, որը արտահայտվում է այս երկու զգացմունքային մարդկանց ստեղծագործություններում:

Չորացրած ծաղկաթերթերը բույր ու դիմագիծ են հաղորդել Տերյանի, Սևակի, Կարեն Դեմիրճյանի  և հայ ժողովրդի պատմության մեջ անմահացած այլ մեծերի  դիմանկարներում: Ու արվեստի այս արտահայտչամիջոցը թվում է ավելի հասուն ու ավելի խոհական` չորացրած ծաղկաբույրի ու չպարտվող պատմության համադրությամբ:

Հուլիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում ջերմ ու հագեցած մթնոլորտ էր: Ինքնօրինակ ցուցահանդեսի հեղինակները` Վարդուհի Սուքիասյանն ու Արամ Մարգարյանը Henaran.am- ի թղթակցի առաջ բացեցին բոլոր փակագծերը:

«Գեղեցիկի հանդեպ զգացողությունս անգամ ամենադաժան օրերին չեմ կորցրել: Մայրիկիս շնորհից սկզբում ասեղնագործել եմ ու իմ աշխատանքները նվիրել եմ մարդկանց»,-նշեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Սուքիասյանը, որը կյանքը առանց արարելու չի պատկերացնում:

Արամ Մարգարյանը հիշում է `իր սիրո և արվեստի պատմությունը անբաժան են ու միաձույլ:

Նշենք, որ ցուցահանդեսը կրում է «Հայաստանը ծաղիկների մեջ» խորագիրը և նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսներին: Ցուցահանդես-վաճառքի հասույթը տրամադրվելու է ապրիլյան պատերազմի հերոսների ընտանիքներին:

Մանրամասները` տեսանյութում:

13663432_1594460450852347_1027206354_o 13692139_1594460480852344_885146821_o13692259_1594460424185683_1651469179_o13720616_1594460354185690_1497243571_o13730616_988810041240123_1415781734_o13734540_1594460340852358_477237410_n13699503_1594460487519010_241108417_o 13702275_1594460404185685_611227190_o

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ