10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին: Ազգային ժողովի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է.

«Ձեր անցած` շուրջ կեսդարյա դերասանական ուղին սերտորեն համակցված է ազգային մշակույթին ու արվեստին եւ հատկապես դրանց` մեր ժամանակների պատմությանը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում եւ հայկական կինեմատոգրաֆում Դուք ստեղծել եք բազմաթիվ տպավորիչ կերպարներ, որոնցից յուրաքանչյուրն ունի Ձեր անհատականության դրոշմը: Թե՛ կինոյում, թե՛ թատրոնում Դուք հավատարիմ եք հայ դերասանական արվեստի դասական ավանդույթներին` այսօր էլ շարունակելով հարստացնել դրանք»:

Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ ստեղծագործական նոր հաջողություններ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ