17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հայանիստ գյուղի ճանապարհը բացվեց

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր  վաղ առավոտից Արարատի մարզի Հայանիստ գյուղի և Գետաշեն թաղամասի բնակիչները փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը:

Հայանիստն ու թաղամաս Գետաշենը Երևան կապող տրանսպորտ չունեն, ուստի օգտվում են Արմավիրի մարզի գյուղերը սպասարկող 487 համար երթուղայինից:

Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը գյուղացիներին հորդորեց ճանապարհը բացել, քանի որ Տրանսպորտի և կապի փոխնախարարի հետ երկուշաբթի հարցը քննարկելու է:

Ի վերջո, երկար քննարկումներից հետո փողոց դուրս եկած գյուղացիները ճանապարհը բացեցին, բայց պայմանով, որ եթե տրանսպորտի փոխնախարարը լուծում չտվեց  խնդրին, գյուղացիները կրկին կփակեն ճանապարհը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ