15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 7, 2016

Ամառային ճամբարներ՝ երևանաբնակ հատուկ խմբերի երեխաների համար

Մայրաքաղաքում բնակվող հաշմանդամ, զոհված զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան տասնյակ երեխաներ՝ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, իրենց հանգիստն են անցկացնում Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներում: Առաջին հերթափոխով հունիսի 20-ից մինչև հուլիսի 9-ը ճամբարներում կհանգստանա 365 երեխա: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին: Հերթական […]

Մխիթարյանը հրաժեշտ է տվել իր երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դարձած Հենրիխ Մխիթարյանը  իր ֆեյսբուքյան էջի միջոցով հրաժեշտ է տվել Դորտմունդի «Բրուսսիայի» երկրպագուներին և անձնակազմին։ Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի՝ գերմանական ակումբին ուղղված հրաժեշտի նամակը։ «Սիրելի՛ երկրպագուներ և ընկերներ, Կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը շնորհակալություն հայտնելու բոլորին «Բորուսսիայում»՝ ղեկավարությունից մինչև մարզչական անձնակազմ, իմ թիմակիցներին և, իհարկե, բոլոր հիանալի երկրպագուներին այն սիրո և աջակցության […]

Նոր նշանակումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա.ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ. Գեներալ-մայոր Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` […]

ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ բավականաչափ բան է արվում․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բավականաչափ բան է արվում։ Այդ մասին նա ասել է՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու միտքն այն մասին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ունենք համապատասխան ձեւաչափ, որը Մինսկի խումբն է, մեր ուղիղ երկխոսությունը […]

Հարցը պետք է լուծում գտնի /վիդեո/

«Հայաստանում բավականին հաճախակի են հանգստյան տներին վերաբերող պետպատվերների հարցերով կեղծիքները»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանը: Նա հիշեցրել է, որ այն միջոցներով, որոնք պետությունը հատկացրել է պետական ծառայողների սոցիալական աջակցության փաթեթին, նրանք կարող են հանգստանալու մեկնել Հայաստանի կամ Ղարաբաղի տարածքում: «Ամեն դեպքում հարցը պետք է լուծվի շատ օպերատիվ ու բարեխիղճ […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հուլիսի 8-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Բրյուսովի  փողոցի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Միջազգային հանրությունը պետք է բռնի մարդասպան երկրի ձեռքը, ոչ թե թևեր տա նրան»

Հարկավոր է  հրաժարվել բոլոր այն փաստաթղթերից, որոնք  աղավաղում են Արցախի արդար պայքարը: Այլապես տպավորություն է, որ ոմանք ՀՀ և ԼՂՀ հասարակություններին ցանկանում են ընտելացնել տարածքների զիջման դիմաց Արցախի կարգավիճակին:  Այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր, ազգարգագետ Հրանուշ Խառատյանի և «Հանուն մարդկային կայուն […]

Լավրովը Բաքվում կքննարկի ԼՂ հիմնախնդիրը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լարովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրել է, որ այցի օրակարգում երկկողմ համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերն են:

Նախարարը չի շտապում վերջնական եզրակացություն անել

«Խոսքը պետծառայողների սոցփաթեթներից հանգստի բաղադրիչը հանելու մասին չէ, այլ կասեցնելու՝ 2017-2019 թվականների համար»,- այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ինչպես վարչապետը նշեց, կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի