08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Միջազգային հանրությունը պետք է բռնի մարդասպան երկրի ձեռքը, ոչ թե թևեր տա նրան»

Հարկավոր է  հրաժարվել բոլոր այն փաստաթղթերից, որոնք  աղավաղում են Արցախի արդար պայքարը:

Այլապես տպավորություն է, որ ոմանք ՀՀ և ԼՂՀ հասարակություններին ցանկանում են ընտելացնել տարածքների զիջման դիմաց Արցախի կարգավիճակին:  Այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր, ազգարգագետ Հրանուշ Խառատյանի և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հեղինակած բանաձևին:

«Վերջին շրջանում նաև տողատակերում է հայտնվում ԼՂՀ-ի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու դրույթը: Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններն անեն ամեն ինչ, որպեսզի Արցախը դառնա բանակցային գործընթացի լիարժեք անդամը: Եթե նրանք չեն կարողանում իրացնել մեր իրավունքները, ապա դա կարող է անել ժողովուրդը: Հակամարտության կարգավորման հարցում պակաս կարևոր չէ նաև միջազգային հանրության արձագանքը: Ադրբեջանը պետք է պատասխանատվության կանչվի հայ ազգի նկատմամբ կատարված ցեղասպան գործողությունների, հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ապրիլյան պատերազմի ժամանակ մարդասպանի հերոսացման և մի շարք այլ հանցագործությունների համար»,-  ասաց  Լարիսա Ալավերդյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ