15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 7, 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Հուլիսի 7-ի երեկոյան  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Սանկտ Պետերբուրգում կառավարության ղեկավարը հուլիսի 8-ին  կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին: 

Կրթական համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ.վարչապետը հանձնարարեց

«Ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Վարչապետի խոսքով՝ պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միեւնույն ժամանակ հայեցի, հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր: «Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած դրա հավաստագրումից մինչեւ ընտրությունը […]

Արգելվել է 408 կգ ծովի աղի ներմուծումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 408 կգ ծովի աղ, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին: Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված բեռի և փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Անդակո ՍՊԸ-ի կողմից Իտալիայի Հանրապետությունից ներմուծվող բեռը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության […]

Ավտովթար Աճառյան փողոցում․ կա տուժած

Հուլիսի 6-ին, ժամը 21.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դրախտ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի մոտակայքում բախվել են «Honda Fit» մակնիշի 34 AM 267 պ/հ (վարորդ Ս. Ս., ծնվ. 1990 թ.) և «Ford transit» […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում […]

«Աշխարհը մեր շուրջը» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում

Ս. թ. հուլիսի 8-ին, ժամը 14:00-ին, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը» Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերության հետ համատեղ, արվեստասեր հանրությանը կներկայացնի գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 9-ը: Լևոն Օսեպյանը ծնվել է 1952 թվականին, Երևանում: Տեխնիկական բարձրագույն կրթությունը ստացել է […]

Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը կվնասի՞ Հայաստանին

‹‹Միանգամից ասեմ, որ պետք չէ ասել՝ ռուս-թուրքական հարաբերությունները եթե լավանան, դա կարող է վնաս հասցնել ՀՀ-ին Մենք դրանից չպիտի կախված լինեինք: Արտաքին քաղաքականությունը եթե նորմալ եղավ, նման խնդիր չի առաջանա, հակառակ դեպքում, այո՛, դա կարող է բացասաբար ազդել մեր երկրի վրա››, –Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս շեշտեց՝ եթե երկրի արտաքին և ներքին  […]

ՄԻՊ միջամտությամբ ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատեւ տեսակցություն

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահդատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չիտրամադրվում երկարատեւ տեսակցություն: Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցելդատապարտյալի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ: Դրանիցբացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցություններիհաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ դիմումատուին երկարատեւ տեսակցությունտրամադրվել է նախորդ […]

Իրադրությունն առաջնագծում

Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է: Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և աչալրջորեն հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի