10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Նախարարը չի շտապում վերջնական եզրակացություն անել

«Խոսքը պետծառայողների սոցփաթեթներից հանգստի բաղադրիչը հանելու մասին չէ, այլ կասեցնելու՝ 2017-2019 թվականների համար»,- այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ինչպես վարչապետը նշեց, կասեցնելու մասին է խոսքը, 2017-19 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրությունները, որոնք իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ, առաջիկայում կավարտվի ու կարծում եմ, բյուջետային հայտի շրջանակներում կքննարկվի վերջնական որոշում ընդունելու հարցը»,-նկատեց նախարարը:

Հարցին, թե եթե իրավապահները չեն կարողանում պայքարել չարաշահումների դեմ, ինչո՞ւ պետք է բարեխղճորեն փաթեթներից օգտվողները զրկվեն հանգստի հնարավորությունից, նախարարն արձագանքեց. «Ես դեռեւս չէի շտապի ասել, որ կզրկվեն, վերջնական որոշում դեռ չկա, դեռ վաղ է վերջնական եզրակացություն անել, թե ինչպիսին կլինեն լուծումները: Այո կան պարտաճանաչ օգտվող պետծառայողներ եւ հատկացված միջոցները պետք է իրենց նպատակին ծառայեն»:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ