07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մխիթարյանը հրաժեշտ է տվել իր երկրպագուներին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ դարձած Հենրիխ Մխիթարյանը  իր ֆեյսբուքյան էջի միջոցով հրաժեշտ է տվել Դորտմունդի «Բրուսսիայի» երկրպագուներին և անձնակազմին։ Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի՝ գերմանական ակումբին ուղղված հրաժեշտի նամակը։

«Սիրելի՛ երկրպագուներ և ընկերներ,

Կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը շնորհակալություն հայտնելու բոլորին «Բորուսսիայում»՝ ղեկավարությունից մինչև մարզչական անձնակազմ, իմ թիմակիցներին և, իհարկե, բոլոր հիանալի երկրպագուներին այն սիրո և աջակցության համար, որ տվել եք ինձ անցյալ մրցաշրջանների ընթացքում։ Ես երբեք չեմ մոռանա այն պահերը, որ անցկացրել ենք միասին դաշտում և դաշտից դուրս վերջին երեք տարիներին, և ես ինձ օրհնված եմ զգում, որ ներկայացրել եմ այդպիսի հիանալի ակումբ և հիանալի քաղաք։

Երբ ես ետ եմ նայում իմ արմատներին և իմ հոր ֆուտբոլային կարիերային, հիշում եմ, որ միշտ ինձ ասել են նոր մարտահրավերների ձգտելու մասին, և ես պարտավոր եմ զգում պատվել իմ ընտանիքի ժառանգությունը։ Ես պետք է կատարեի այս քայլն իմ կարիերայում և միանայի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր հուշերի համար։ Դուք միշտ իմ սրտում ձեր հատուկ տեղը կունենաք։

Սիրով՝ Միկի»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ