17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Վահան Շիրխանյանը կմնա կալանավորված

«Վահան Շիրխանյանի կալանքը երկու ասմով երկարացվեց»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույսում հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Պաշտպանի փոխանցմամբ՝  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է  Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքը: «Գրավի դիմաց մեր միջնորդությունը, առանց որևէ հիմքի դատարանը մերժեց»,-ընդգծեց […]

Հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Հայկ Ալումյանը: ԹԵՄԱ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանն ազատ է արձակվել։ Փաստաբանը կներկայացնի գործի հետ կապված մանրամասնություններ:

ԻՊ առաջնորդը ոչնչացվել է․ զլմ-ներ /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադին ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով, գրում է Mirror-ը։ Նշվում է, որ ԻՊ առաջնորդը սպանվել է Մոսուլում։

Երբ բեռնատարը մտնում է այդ թունելի մեջ, խեղճ լոռեցիները սարսափում են

ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրի քննարկումը: Նախագծի հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը շեշտեց՝  պայմանագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 51.000.000 եվրո գումարի չափով փոխառություն […]

Մենք ի սկզբանե հակված չենք ստեղծել սոցիալական լարվածություն. Վախթանգ Միրումյան /վիդեո/

«Մենք նպատակ չունենք սոցիալական լարվածություն թույլ տալու, որ դրանից էլ վախենանք կամ չվախենանք: Մենք ասում ենք, որ եթե խնդիր կա, եկեք այդ խնդիրները քննարկենք, մենք որևէ խնդիր չենք տեսնում: Մենք ի սկզբանե հակված չենք ստեղծել սոցիալական լարվածություն: Մեր խնդիրը սոցիալական խնդիրները կանոնակարգելն է»,-  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Անդրադառնալով սոցիալական […]

Եթե նրանք չկրակեն, մերոնք չեն կրակի. քաղաքագետ

«Ես չեմ կարող բացառել, որ նախագահների հանդիպումից հետո ռազմական լարվածություն չի լինի: Որպես քաղաքագետ` կարող եմ ասել, որ ադրբեջանցիները պատճառ ունեն կրակելու առաջինը, եթե նրանք չկրակեն, մերոնք չեն կրակի, դա հասկանալի է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը` քաղաքագետը նկատել է, որ հանդիպումն արդեն իսկ արդյունք է […]

Ամերիկահայերը ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կիրակի, հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում §Իսլամական պետության¦ խմբավորման հետևորդի կողմից կատարված զանգվածային հրաձգության կապակցությամբ հետևյալ հաղորդագրությունն է տարածել: Ամերիկայի հայկական համագումարը և համայն ամերիկահայերը սգում են Օռլանդոյի սպանդի զոհերի կորուստը, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամահաբերն էր: Մենք աղոթում ենք զոհերի, նրանց ընտանիքների և ընկերների համար: Համագումարը դատապարտում […]

Կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները. Լևոն Զուրաբյան

«Ես կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները և հենց նորություն ունենամ այդ կապակցությամբ ձեզ կհայտնենք»,-այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:  Լ. Զուրաբյանը  չցանկացավ կանխատեսումներ անել, ապա հորդորց ժամանակից առաջ չընկնել: «Ես ձեզ երաշխիք եմ տալիս՝ ՀԱԿ-ը չի համաձայնվի որևէ բանի, որին դուք համաձայն չլինեք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի