15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վահան Շիրխանյանը կմնա կալանավորված

«Վահան Շիրխանյանի կալանքը երկու ասմով երկարացվեց»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույսում հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

Պաշտպանի փոխանցմամբ՝  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր երկու ամսով երկարացրել է  Նորք-Մարաշում վնասազերծված «հանցախմբի» գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի կալանքը:

«Գրավի դիմաց մեր միջնորդությունը, առանց որևէ հիմքի դատարանը մերժեց»,-ընդգծեց պաշտպանը: Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը դեռս իրեն լավ չի զգում, առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք` անցյալ տարի, նոյեմբերի 25-ին և ավելի ուշ կալանավորված անձինք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ