14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները. Լևոն Զուրաբյան

«Ես կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները և հենց նորություն ունենամ այդ կապակցությամբ ձեզ կհայտնենք»,-այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
 Լ. Զուրաբյանը  չցանկացավ կանխատեսումներ անել, ապա հորդորց ժամանակից առաջ չընկնել:
«Ես ձեզ երաշխիք եմ տալիս՝ ՀԱԿ-ը չի համաձայնվի որևէ բանի, որին դուք համաձայն չլինեք: Ձեզնից մեկը գա ասի՝ սա լավ բան չէ, ես խոստանում եմ չհամաձայնվել: Դուք հիշում եք, որ մենք դադարեցրեցինք և առկախեցինք այդ բանակցությունները՝ հայտարարելով, որ ձեր զիջումների ծավալը բավարար չէ, հենց ցույց տաք, որ պատրաստ եք ընդառաջ գնալ, մենք կվերսկսենք այդ բանակցությունները: Եթե մենք վերսկսենք բակացությունները, այստեղից տրամաբանորեն ինչ-որ բան հետևո՞ւմ է: Այո՛», – ասաց Լևոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ