Ամերիկահայերը ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին
Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կիրակի, հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում §Իսլամական պետության¦ խմբավորման հետևորդի կողմից կատարված զանգվածային հրաձգության կապակցությամբ հետևյալ հաղորդագրությունն է տարածել:
- Ամերիկայի հայկական համագումարը և համայն ամերիկահայերը սգում են Օռլանդոյի սպանդի զոհերի կորուստը, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամահաբերն էր: Մենք աղոթում ենք զոհերի, նրանց ընտանիքների և ընկերների համար: Համագումարը դատապարտում է տեղի ունեցած բարբարոսական գործողությունները, և ի դեմս հանցագործի ու նրա համախոհների մարմնավորած համատարած անհանդուրժողականությունը, ատելությունը և վայրագությունը:
Մի քանի ամիս առաջ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ §Իսլամական պետություն¦ խմբավորումը Սիրիայում և Իրաքում թիրախավորված խմբերի, այդ թվում հայերի §ցեղասպանության պատասխանատուն է¦: Մենք, հայերս, գիտենք թիրախ լինելու և սպանվելու սարսափը, ինչպես մեզ հետ վարվեցին օսմանյան թուրքերը 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ, Ադրբեջանը՝ 1980–ականների վերջերից ի վեր, և այսօր՝ կրկին §Իսլամական պետություն¦ խմբավորման կողմից: Երբ կանգնում ենք այդ անբարո ահաբեկչական գործողությունների առջև, ակնառու է դառնում ոտքի ելնելու և հանցագործների և նրանց սատարողների նկատմամբ հաղթանակելու հրամայականը: Խոնարհվելով մարդկային ցավալի կորստի առջև՝ միշտ զորակից կլինենք Օռլանդոյին»: