17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու փոխգործակցության զարգացման համար: Նշելով, որ հաջորդ տարի Հայաստանի և Հնդկաստանի միջև […]

Լավ գիտենք՝ ովքեր են կաշառք բաժանողները /վիդեո/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  վստահեցրեց՝  ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի բաժանում, սակայն իրենք գիտեն, թե ովքեր են կաշառք բաժանողները: «Խնդիրը վերաբերվում է միայն քվեարկության օրվա կապակցությամբ, իսկ դրանից առաջ ով ընտրակաշառք է տալիս, ով ինչ գործողություն է սպասարկում դա ըստ երեւույթին, ամբողջ աշխարհում էլ կա: Այսինքն՝ ես չեմ կարծում, […]

Ռուսաստանցիների կարծիքով՝ ՌԴ-ն պետք է չեզոքություն պահպանի Ղարաբաղի հարցում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջերս մարտական գործողությունների ապրիլյան վերսկսման մասին հայտնի Է ռուսաստանցիների 70 տոկոսին։ Նրանց 11 տոկոսը հետեւում Է իրադարձությունների զարգացմանը, 59 տոկոսը ինչ-որ բան լսել Է, բայց տեղյակ չԷ մանրամասներին): Այդ մասին հայտնի է դառնում «Լեւադա» կենտրոնի արած հարցումներից, գրում է INTERFAX.RU-ն: Հարցվածների 66 տոկոս-ը գտնում է, որ Ռուսաստանն այդ հակամարտության մեջ չպետք Է […]

Մեկնարկել է «Համախմբում» կուսակցության համագումարը

Երեւանում այսօր` հունիսի 17-ին, մեկնարկել է «Համախմբում» կուսակցության համագումարը: Համագումարը նախագահում են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան   Մարգարյանը: Համագումարին 389 պատվիրակներից ներկա է 282-ը: Ներկաները միաձայն ընդունեցին «Համախմբում» կուսակցություն ստեղծելու մասին որոշում: «Համախմբում» կուսակցության անդամները միասնական ընդունեցին նաեւ կուսակցության  ներկայացրած 14 գլխից բաղկացած ծրագիր:  

Ձեզ գովերգող կայքերի գյամերը քաշե՛ք. Արտաշես Գեղամյան

«Թվում էր, թե լրատվական դաշտը հանդուրժող կլինեին իմ նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ եմ դավանում ես:  Բայց երկու կոյուղատարի համբավ ունեցող լրատվամիջոցներ՝ 7or.am-ն ու  zham.am-ը սկսեցին լուտանքների տարափ տեղալ իմ հասցեին:  Իմ գրքում հրապարակած հոդվածներին առանձնապես չէին անդրադառնում: Անկապ, անձնական վիրավորանքներ էին անում», – ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց Արտաշեց Գեղամյանը: Վերջինս շեշտեց՝ այն գրքերը, […]

Կին-պատգամավորը սպանվել է բազմաթիվ մարդկանց աչքի առաջ /վիդեո/

Շոկային սպանություն է տեղի ունեցել Բրիտանիայում։ Տեղի 40-ամյա կին պատգամավոր Ջո Կոկսը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝ բազմաթիվ մարդկանց աչքի առաջ։ Ականատեսները պատմում են, որ հանցագործը նախ բռունցքներով հարձակվել է 40-ամյա պատգամավորի վրա, ապա կրակել ու սպանել է նրան։ Մանրամասները՝ տեսանյութում  

Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով. Շարմազանով /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը  նշեց՝ չի ցանկանում է «4+4+4» ձեւաչափով քննարկման երեկվա հայտարարությունը որակել որպես  պատմական իրադարձություն: «Բայց այն, որ արժեքավոր իրադարձություն է՝  սա փաստ է եւ միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պայմաններում աշխատել մինչեւ վերջ եւ հասնել համաձայնության»,- ասաց Էդուարդ […]

Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը. Շարմազանով /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ականներն այսօր  մասնակցելու՞ են ՀՀԿ-ականները «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարին.: «Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը եւ մասնակցելը, իսկ բոլոր քաղաքական կուսակցություններին արդար մրցապայքարում հաջողություն եմ մաղթում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:  

Զոհեր եղել են, որովհետև առաջին օրը պաշտպանվելու հրաման չի եղել. Զարուհի Փոստանջյան/վիդեո/

«Մեր բոլոր զոհերը եղել են ապաշնորհ քաղաքականության հետևանքով, քանի որ առաջին օրը պաշտպանվելու հրաման չի եղել և արդեն, երբ մեր զորքերը հնարավորություն են ունեցել հետ բերել մեր դիրքերը համապատասխան պաշտոնյան հրավիրվել է և տեղեկացվել, որ զինադադար է լինելու»,-այսօր՝ հունիսի 17-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փաստանջյանը: Անդրադառնալով Պետերբուրգում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի