27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ձեզ գովերգող կայքերի գյամերը քաշե՛ք. Արտաշես Գեղամյան

«Թվում էր, թե լրատվական դաշտը հանդուրժող կլինեին իմ նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ եմ դավանում ես:  Բայց երկու կոյուղատարի համբավ ունեցող լրատվամիջոցներ՝ 7or.am-ն ու  zham.am-ը սկսեցին լուտանքների տարափ տեղալ իմ հասցեին:  Իմ գրքում հրապարակած հոդվածներին առանձնապես չէին անդրադառնում: Անկապ, անձնական վիրավորանքներ էին անում», – ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց Արտաշեց Գեղամյանը:

Վերջինս շեշտեց՝ այն գրքերը, որոնք ինքը հեղինակել է, միտված են եղել մի բանի՝ ՀՀ շահերի պաշտպանությանը, մինչդեռ ոմանք անտեղի լուտանքներ են տեղում իր հասցեին, իր հրատարակած գրքերի, հոդվածների հասցեին:

«Այս ամբիոնից դիմում եմ պարոններ Սամվել Բաբայանին, Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Օսկանյանին: Ձեզ գովերգող կայքերի գյամերը քաշե՛ք», – ասաց Գեղամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ