04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով. Շարմազանով /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը  նշեց՝ չի ցանկանում է «4+4+4» ձեւաչափով քննարկման երեկվա հայտարարությունը որակել որպես  պատմական իրադարձություն:

«Բայց այն, որ արժեքավոր իրադարձություն է՝  սա փաստ է եւ միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պայմաններում աշխատել մինչեւ վերջ եւ հասնել համաձայնության»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺգնահատելի է ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության կոռուցողական մոտեցումը, իսկ քաղհասարակության դիրքորոշման համար ափսոսում է:

«Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով, որ քաղաքական դեբատները, քաղաքական երկխոսությունը շատ կարեւոր է  եւ այսօր ես համամիտ եմ իմ այն գործընկերների հետ, որ գտնում են, որ ժողովրդավարությունը նախ եւ առաջ երկխոսություն է եւ երկխոսության արդյունքում կարելի է հասնել ընդհանուր համաձայնության: Այս իմաստով ես դրական եմ գնահատում: Սա նաեւ դրական է առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտի համար: Սա լավ օրինակ կլինի ապագայում նաեւ պառլամենտարիզմի համար»,-  նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե  կոնսենսուսն իշխանությանը պետք էր, քանի որ  ԵՄ-ն գումարներ է տալու ՀՀ իշխանություններին, Շարմազանովն ասաց՝ ինքը ԵՄ-ի «փողերի հետ»  գործ չունի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ