15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Լավ գիտենք՝ ովքեր են կաշառք բաժանողները /վիդեո/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  վստահեցրեց՝  ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի բաժանում, սակայն իրենք գիտեն, թե ովքեր են կաշառք բաժանողները:

«Խնդիրը վերաբերվում է միայն քվեարկության օրվա կապակցությամբ, իսկ դրանից առաջ ով ընտրակաշառք է տալիս, ով ինչ գործողություն է սպասարկում դա ըստ երեւույթին, ամբողջ աշխարհում էլ կա: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը սպասում է իրեն ընտրակաշառք տաս, գնա ընտրության: Ես կարծում եմ՝ մենք որեւէ անգամ ընտրակաշառք չենք տվել, բայց մեկ առ մեկ գիտենք, ով է ընտրակաշառքներ բաժանում»,- ասաց  ԱԺ նախագահը:

Լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահին՝ այս հայտարարությունը իրավապահները կարո՞ղ են դիտարկել հաղորդում հանցագործության մասին: Գալուստ Սահակյանն ի պատասխան ասաց՝  էժան հարցերին չի պատասխանում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ