Վերին Լարսի անցակետը նախնական տվյալներով փակ կլինի մեկ շաբաթ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետեւանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացել է ջրածածկման վտանգ: