18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հռոմի Պապը Գյումրիում է

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ժամանել են Գյումրի: Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդներին Հայաստանի երկրորդ քաղաքում ողջունել են հազարավոր հավատացյալներ, այդ թվում արտերկրից եկածներ: Նրանցից շատերը Գյումրի էին եկել նախապես՝ Հռոմի Պապին տեսնելու համար:

Նշենք, որ Գյումրիում Հռոմի Ֆրանցիոսկոս Պապը պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում: Դրանից հետո Հռոմի Պապը կուղեւորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան»  եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ:

Երեկոյան Հռոմի Պապը Երեւանում էկումենիկ արարողություն կանցկացնի եւ աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ