Ծիծեռնակաբերդում՝ Հռոմի Պապի ներկայությամբ, հնչեց դուդուկի մեղեդին /ֆոտո, վիդեո/
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հռոմի Ֆրանցիոսկոս Պապի այցելության ժամանակ հայկական դուդուկի մեղեդին է հնչել՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստներ Գեւորգ Դաբաղյանի եւ Կամո Սեյրանյանի կատարմամբ:
Ընդգծենք՝մինչ այդ՝ անմար կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսն արտասանել է տերունական «Հայր մեր» աղոթքը, որից հետո հնչել է Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված շարականը, որը հեղինակել է Գերաշնորհ Տ. Զարեհ արքեպիսկոպոս Ազնավորյանը:
Այնուհետև Հռեմի Պապն ուղեւորվեց Հիշողությունների պուրակ, որտեղ օրհնեց եւ ջրեց իր անվամբ տնկված եղեւնին: