15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

Սմարթֆոնները` ժամանակավոր կուրության պատճառ

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում գրառել է. ՙԲրիտանացի՝ այս անգամ արդեն բժիշկները, հաղորդել են սմարթֆոնները մթի մեջ օգտագործելու հետևանքով ժամանակավոր կուրանալու դեպքերի մասին: Երկու կանայք՝ 22 և 40 տարեկան, գանգատվել են տեսողությունը մինչև 15 րոպե տևողությամբ կորցնելու կրկնվող դեպքերի մասին: Հոդվածն ախտանիշների նկարագրության և ուսումնաիրության արդյունքների վերաբերյալ հրապարակվել է New England Journal of Medicine […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նաիրուհի Ալավերդյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Դուք մեր ազգային երգարվեստի այն երախտավորներից եք, որի կենսագրությունը սերտորեն կապված է Արցախի հայության ինքնության դրսեւորման, մեր ժողովրդի հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման եւ տարածման հետ: Ձեր թավշաձայն երգը տարիներ շարունակ ջերմացնում է մեր հայրենակիցների սրտերն ու […]

Հռոմի պապն այցելել է Գյումրու եկեղեցիներ ու օրհնել հաշմանդամ երեխաներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր այցելել է Գյումրիի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար եւ Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի: Հռոմի Պապի այցի ընթացքում  Գյումրիի Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքվել էին հաշմանդամություն ունեցող երեխաներ և «Փյունիկ» հաշմանդամների միություն հասարակական բարեգործական կազմակերպության անդամներ: Պապն օրհնել է հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին:  

Բաքվեցի բժիշկները սխալմամբ կնոջ ձախ ոտքի փոխարեն աջն են անդամահատել

Բաքվում բժիշկները սխալմամբ անդամահատել են կնոջ առողջ ոտքը: Շաքարային դիաբետով հիվանդ Թառլան Մամեդովայի ձախ ոտքը պետք է վիրահատեին, սակայն վիրահատությունից հետո պարզել են, որ անդամահատել են առողջ՝ աջ ոտքը։ Վիրահատությունը կատարած վիրաբույժ Վալեհ Քերիմովը այդ միջադեպը «պարզապես սխալմունք» է անվանել։ «Սխալմունք է եղել, բայց միեւնույնն է՝ հիվանդի մյուս ոտքն էլ առողջ չէր»,- ահա այսպես է […]

Հանրապետության հրապարակում պատրաստվում են դիմավորել Հռոմի Պապին /ֆոտո/

Հանրապետության հրապարակում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Իրավապահներն իրականացնում են իրենց աշխատանքները. այժմ ճաղավանդակներով փակում են հրապարակի շրջակա տարածքները: Հանրապետության հրապարակի հարակից փողոցներրից կարող են օգտվել միայն հետիոտնները. երթևեկությունը դադարեցվել է: Ընդգծեցք՝ հավատացյալները դեռևս չեն եկել հրապարակ:  

Գյումրիում Սուրբ Պատարագի ընթացքում ներկաներին նշխար է բաժանվել

Գյումրիում Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում ներկաներին նշխար է բաժանվել: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համատեղ մատուցված սուրբ աղոթքի ժամանակ օրհնվեցին նոև հացի կտորներ, որոնք հոգեւորականների կողմից բաժանվեցին բազմաթիվ հավատավոր քրիստոնյաների:

Այսօր մեկնարկում է Եվրո-2016-ի փլեյ-օֆֆ փուլը

Այսօր` հունիսի 25-ին, կմեկնարկի Եվրո-2016-ի փլեյ-օֆֆ փուլը:Այսօրվա առաջին հանդիպումը կկայանա Սենտ-Էտյեն քաղաքի` «Ջեֆռուա-Գիշար»  մարզադաշտում, խաղը սպասարկելու են Անգլիական մրցավարական բրիգադը`Մարկ Կլատենբուրգի գլխավորությամբ. հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 17:00-ին, որում կմրցեն Շվեցարիայի և Լեհաստանի հավաքականները: Օրվա 2-րդ հանդիպումը կկայանա մայրաքաղաք Փարիզի` «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, խաղը սպասարկելու են կրկին անգլիացի մրցավարները`Մարտին Ատկինսոնի գլխավորությամբ: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով […]

Շահենը դեռ փակի տակ է

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին`Շահենը պատրաստվում էր սուրբ պատարագ մատուցելու համար Գյումրիում գտնվող  Հռոմի Ֆրանցիսին Պապին  ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում, կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ, սակայն քաղաքացիական հագուստով ոստիկանները նրան թույլ չեն տվել` բռնի ուժով հեռացնելով տարածքից: Շահեն Հարությունյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված […]

Դեղերն արտադրվում են, որպեսզի երկրի բնակչության թիվը կրճատվի. գիտնականի սենսացիոն բացահայտումները

Բիոքիմիկոս Շեյն Էլլիսոնը սենսացիոն հայտարարություն է արել: Նա նշել է, որ բոլոր տեսակի դեղորայքներն արտադրվում են միայն այն բանի համար, որպեսզի կրճատվի երկիր մոլորակի բնակչության թիվը: «Հասկացեք, մենք դեղեր ենք հորինում, որպեսզի նշանները վերացնենք, մենք չենք բուժում»,- ասել է նա, գրում է  nashaplaneta.su-ն: «Ես քիմիկոս եմ: Միշտ սիրել եմ գիտական մոտեցումը: Եվ երբ աշխատում էի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի