05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այսօր մեկնարկում է Եվրո-2016-ի փլեյ-օֆֆ փուլը

Այսօր` հունիսի 25-ին, կմեկնարկի Եվրո-2016-ի փլեյ-օֆֆ փուլը:Այսօրվա առաջին հանդիպումը կկայանա Սենտ-Էտյեն քաղաքի` «Ջեֆռուա-Գիշար»  մարզադաշտում, խաղը սպասարկելու են Անգլիական մրցավարական բրիգադը`Մարկ Կլատենբուրգի գլխավորությամբ. հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 17:00-ին, որում կմրցեն Շվեցարիայի և Լեհաստանի հավաքականները:

Օրվա 2-րդ հանդիպումը կկայանա մայրաքաղաք Փարիզի` «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, խաղը սպասարկելու են կրկին անգլիացի մրցավարները`Մարտին Ատկինսոնի գլխավորությամբ:

Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 19:00-ին: Հանդիպման ժամանակ ուժերը կչափեն Ուելսի և Հս.Իռլանդիայի հավաքականները:

Օրվա վերջին և խաղային օրվա գլխավոր հանդիպումը կկայանա Լանս քաղաքի «Ֆելիքս Բոլար» մարզադաշտում,որում կմրցեն Խորվաթիայի և Պորտուգալիայի հավաքական թիմերը:

Հանդիպումը կսկսի Հայաստանի ժամանակով .23:00-ին,հանդիպումը սպասարկելու են Իսպանիայի մրցավարական բրիգադը`Կառլոս Վելասկո Կառբալիոյի գլխավորությամբ:Մաղթում ենք հաճելի ֆուտբոլային երեկո և թող հաղթի Ձեր երկրպագած հավաքականը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ