12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նաիրուհի Ալավերդյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:

«Դուք մեր ազգային երգարվեստի այն երախտավորներից եք, որի կենսագրությունը սերտորեն կապված է Արցախի հայության ինքնության դրսեւորման, մեր ժողովրդի հոգեւոր-մշակութային արժեքների պահպանման եւ տարածման հետ:

Ձեր թավշաձայն երգը տարիներ շարունակ ջերմացնում է մեր հայրենակիցների սրտերն ու հոգիները:

Թող այս օրերին հնչող բազում բարեմաղթանքները մշտապես ուղեկից լինեն Ձեզ ողջ կյանքում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ