12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության թանգարանը Հռոմի Պապին ոսկե հուշամեդալ է նվիրել

Հայոց ցեղասպանության թանգարանը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին նվիրել է ոսկե հուշամեդալ, որի վրա պատկերված է Ծիծեռնակաբերդը:

«Թանգարանի կողմից հատուկ նվեր էինք պատրաստել մի քանի տարի առաջ. հատուկ թղթի վրա Ախթամարին նվիրված փորագրաշարքերից մեկն ենք նվիրել: Դրանից ընդամենը 50 օրինակ էր, որոնցից մեկը Հայաստանում էր: Այն պատրաստել էին  Գերմանիայում, նվիրել էին Հայոց ցեղասպանության թանգարանին: Նկարի վրա Ախթամար եկեղեցին է  հատուկ նախշերով, թե ինչու Ախթամար, քանի որ այն մեր պատմական հայրենիքում գտնվող կարեւորագույն հուշարձաններից մեկն է, որտեղ մենք պարբերաբար պատարագ ենք կազմակերպում»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Վերջինս շեշտեց՝  հնարավորություն է ունեցել մի քանի րոպե զրուցել Հռոմի Պապի հետ:Լ Նա շնորհակալություն է հայտնել նվերների համար եւ ասել, որ ոգեւորված է Հայաստան կատարած այս այցով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ