16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2016

«Դա աբսուրդ է»

ԱԺ-ում  շարունակում է քննարկվել  2015 թվականի պետական բյուջեի կատարողականը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով հարակից զեկուցող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, ասաց. «Անցյալ տարի ներդրումային հոսքերը կազմել են 60 միլիարդ դրամ, իսկ այս տարվա առաջին եռամսյակում ներդրումները կազմել են 1.7 միլիարդ դրամ: Ստացվում է, որ ներդրումները շուրջ 35 անգամ նվազել են, ներդրումները աննախադեպ աճով գնում են […]

«Հակառուսական տրամադրություններ չկային ելույթի մեջ» /վիդեո/

ՀՀ և ՌԴ խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 27-րդ նիստին հայ 27 պատգամավորից մասնակցել է 13-ը: Հայաստանյան  պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում շեշտեց՝ իրենց հաջողվել է միասնական ու համախմբված աշխատել: «Եղավ հետաքրքիր բանավեճ: Մեր կողմից զեկուցողը՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ներկայացրեց ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառները, միջազգային իրավական նորմերի խախտումները, Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտումները», […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ և մաղթելով հաջողություններ պատասխանատու պաշտոնում` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորմանն ու ամրապնդմանը:  […]

Մեդալի հակառակ կողմը. Բունդեսթագի բանաձևն «այլ» դիտանկյուններից

2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման բանաձևը, ինչը տարբեր շրջանակներում մեծ ոգևորություն առաջ բերեց: Նախ, սա, անշուշտ, կարևոր զարգացում է, որը կարելի է դարձնել նաև արդյունավետ, կիրառական, իսկ գնդակը հիմա արդեն մեր դաշտում է ու մեզ մոտ, և մենք պետք է բարոյական դաշտից ռացիոնալ, պրագմատիկ, կիրառական հարթություն անցումը կատարենք՝ […]

Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ բան ուզում են թաքցնել. Զուրաբյան

2015 թվականի  պետական բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց: «Ինչպես հասկացա,  դեպի ավելացում է գնացել ու նշված ծախսերն էլ կատարվել են: Ծախսերի 109 մլրդ դրամի ավելացումն աննախադեպ էր: Դրանք հիմնականում եղել են վարկերի ու պարտքերի կուտակման հաշվին: Դրանք զարգացման ծրագրերին չեն ուղղվել, այլ կառավարական […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Կարգին հաղորդման» Պետոյի պես

ԱԺ-ում շարունակում են  քննարկվել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Հիմնական զեկուցողն է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Ջանջուղազյանին: « «Կարգին հաղորդումը» մի շատ հայտնի մանրապատում ունի. հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը գալիս, մտնում է նորոգվող տուն և արձանագրվում է, որ նորոգող վարպետը՝ Պետոն, որևէ բան չի արել, բայց […]

Սամվել Կարապետյանի որդին ու հարսը հայկական ու վրացական գեղեցիկ պարեր են ցուցադրել /ֆոտո, վիդեո/

Օրերս՝ հունիսի 4-ին, Մոսկվայում տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը։ Հարսանիքին հարսն ու փեսան՝ վրացուհի Սալոմեն եւ Սարգիսը, ներկայացրել են գեղեցիկ պարեր՝ հայկական եւ վրացական։ Պարերի տեսանյութերն ու լուսանկարները հայտնվել են Ինստագրամում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի