15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ բան ուզում են թաքցնել. Զուրաբյան

2015 թվականի  պետական բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց:
«Ինչպես հասկացա,  դեպի ավելացում է գնացել ու նշված ծախսերն էլ կատարվել են: Ծախսերի 109 մլրդ դրամի ավելացումն աննախադեպ էր: Դրանք հիմնականում եղել են վարկերի ու պարտքերի կուտակման հաշվին: Դրանք զարգացման ծրագրերին չեն ուղղվել, այլ կառավարական շենքերի վերանորոգման  կամ մեքենաների սարքերի ձեռքբերմանը: Սա այն դեպքում, երբ մեր դեֆիցիտը 4.8  տոկոս է, իսկ պետական պարտքն ավելացել է 14 տոկոսով: Իսկ ծախսերի պահով աչքի է զարնում բյուջեի փաստաթղթում նշված «այլ ծախսեր» տողը, որն էլ ունի իր՝ «այլ ծախսեր» ենթատողը, որը կազմում է ամբողջ բյուջեի նկատմամբ 12.4 տոկոս: Տպավորությունն այնպիսին է, որ ինչ-որ բան ուզում են թաքցնել», –  նկատեց  Զուրաբյանը:

ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով Զուրաբյանին,  նշեց. «Եթե միայն այս տողը լիներ, թերեւս կարելի էր ձեզ հետ համաձայնվել, սակայն փաստաթուղթը պարունակում է բոլոր մանրամասները՝ մինչեւ վերջին բջիջը: «Այլ ծախսեր» տողը տնտեսագիտական դասակարգման հոդված է: Օրինակ՝ ՊՆ բյուջեի օգտագործումը նախատեսված է այդ տողում»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ