15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կարգին հաղորդման» Պետոյի պես

ԱԺ-ում շարունակում են  քննարկվել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

Հիմնական զեկուցողն է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Ջանջուղազյանին:

« «Կարգին հաղորդումը» մի շատ հայտնի մանրապատում ունի. հիմնանորոգվող բնակարանի սեփականատերը գալիս, մտնում է նորոգվող տուն և արձանագրվում է, որ նորոգող վարպետը՝ Պետոն, որևէ բան չի արել, բայց  հաշիվ է պահանջում: Նա էլ ասում է` ի՞նչ ես արել մի շաբաթվա ընթացքում, Պետոն ասում է՝ շեֆ ջան, բա եղա՞վ, լուսամուտը դրի, ասում է՝ լավ, բա հետո՞, ասում է՝ դե, լուսամուտը դրի, ասում է` հա, հասկացանք, հետո՞, ասում է` դե, լուսամուտը դրի, դնելու պահին վերևից գաջ էր թափվել подоконник-ին, սիրուն լվացին, մաքրին, պլպլցրին, հիմա նայում ես՝ վա՜խ»,- ներկայացրեց Փաշինյանը:

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է հիշել այս պատմությունը. «Նայում եմ վերջին 4-5 տարվա բյուջեի կատարողականը, բոլոր տեղերում գրված է Իրան-Հայաստան 400 կվ լարման օդային գծի կառուցում, հիմա ի՞նչ է արվել 4 տարվա ընթացքում, բյուջեի կատարողականները որ կարդում ենք, կատարողականն ասում է՝ դե, նախագիծը գծի, մրցույթ հայտարարի ու ոչ մի բան»:

Փաշինյանն անդրադարձավ նաև ջրամբարների կառուցման խնդրին. «Նախագիծն ուսումնասիրի, միջազգային մրցույթ հայտարարի, միջազգային խորհրդատուներ հրավիրի, բա լավ կոնկրետ ի՞նչ, կոնկրետ ոչ մի բան, գալիս ենք Իրան-Հայաստան երկաթուղի, ի՞նչ արեցիր կառավարություն ջան, դե, հուշագիրը ստորագրի, գնացի, եկա: Հաջորդը՝ Հայաստան-Վրաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ծրագիրը, բա ի՞նչ արեցիր կառավարություն ջան, դե, նախագիծը գծի, ուսումասիրի, հիմա մի կոնկրետ բան կա, որ գրված է դեկտեմբերի 29-ին բացվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ ճանապարհի 31 կմ-անոց հատվածը, ուզում եմ տեղյակ պահել, որ մի ամիս անց էդ ճանապարհի մի կողմը փակվել է, էս էլ ճանապարհը բացեցինք, ի՞նչ կասեք էս ամենի կապակցությամբ»:

Գլխավոր գանձապետը պատասխանելով պատգամավորին ՝ ասաց. «Բոլոր այն հարցերը, որոնց անդրադարձաք այդ ցանկում, իրենց պարզաբանումները ծրագիրն իրականացնող մարմինները տվել են, այլ հարց է, որ դա կարող է Ձեզ չբավարարել, ինչպես Դուք եք ներկայացնում, ենթադրենք մրցույթ հայտարարելը գնահատում եք, որ բավարար, պայմանագիր կնքելը՝ ոչ բավարար, դա մոտեցման հարց է, միշտ կարելի է բավարարված չլինել կատարվածով: Վերոնշյալ ծրագրերից ոչ մեկն էլ պարզունակ չէ»:
Ջանջուղազյանի պատասխանը:

«Դե, Պետոն էլ իր բացատրություններն ուներ, բայց նույն մանրապատման մեջ իրավիճակն այլ կերպ հանգալուծվեց, երբ տանտերը քայլեր ձեռնարկեց, իսկ Պետոն ասում էր` դե, ոնց որ, շեֆ ջան, մինչև հիմա լավ չէիր ասում:

Եթե լիներ կառավարությանը կարգին ասող խորհրդարան, ոչ թե երեկոյան ոճով նիստեր անցկացնող խորհրդարան, գուցե այդ ծրագրերի մասով այլ վիճակ լիներ», – ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ