Վարչապետը ծանոթացել է «Քվանտ» վարժարանի կրթական ծրագրերին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան՝ ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով: «Քվանտ»-ի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը վարչապետին է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացը, կրթական ծրագրերը և վարժարանի նոր մասնաշենքում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքները: Նա նշել է, որ վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-11-րդ) դասարաններ. միջին դասարաններում ուսումնական […]