27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում հանգիստն ավելի էժան է, քան Վրաստանում. ոլորտի պաշտոնյան վստահեցնում է

«Եթե համեմատենք  նույն հանգիստը  Երեւանում  ու Թբիլիսիում, ապա մեզ մոտ  հանգիստը ավելի էժան է, նույնը վերաբերում է Ծաղկաձորի ու Բակուրիանի համեմատությանը, եթե խոսքը որակապես նմանատիպ հանգստի մասին է»,- այսօր` հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե հայերը նախընտրում են հանգիստը Վրաստանում, քանի որ ավելի էժան է, պաշտոնյան նույնպես չհամաձայնվեց. «Ներքին տուրիզմը Հայաստանում տարեցտարի զարգանում է , սա նշանակում է` հայերը նախընտրում են հանգստանալ նաեւ Հայաստանում»:

Անդրադառնալով  զուգարանների խնդրին, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս հարցը լուծվում է, կա արդեն նաեւ առաջընթաց: Հարցին, թե կոնկրետ օրինակ, թե որտեղ է նոր հանրային զուգարան կառուցվել, նախարարության պաշտոնյան տվեց միայն մեկ օրինակ` Սեւան- Դիլիջան ճանապարհին գտնվողը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ