Արա Բուդաղյանը ազատ կարձակվի
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը քննիչի որոշմամբ դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Ալումյանը նշեց, որ թեեւ Արա Բուդաղյանն արդեն ունի արդարցվածի կարգավիճակ, սակայն, սակայն, նրա դեռ ազատ չեն արձակել, սպասում են դատախազի որոշմանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015 թվականի մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել է 4 անձ, որոնց թվում՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում 2013-ի հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը:
Վերջինիս նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվել էր դեռ 2015 թվականի հուլիսի 5-ին: Կալանքը մի քանի անգամ երկարաձգվել էր` առանց ծանրակշիռ հիմնավորումների: