15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանությունները դասեր չեն քաղել. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ԱԺ ճեպազրույցների ժամին  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց.«Ապրիլյան պատերազմը փոփոխություններ արեց, թեպետ, սա չի նշանակում, որ նրանք կդառնան արդյունավետ կառավարիչներ, սակայն կան պարզ ճշմարտություններ, որոնք հերքել հնարավոր չէ: Հաջորդող ժամանակաշրջանը ցույց տվեց, որ կոռուպցիան ու արատավոր համակարգը մեզ համար դարձել է ազգային անվտանգության խնդիրը»:

Պատգամավորը նկատեց, որ իշխանությունները դասեր չեն քաղել կատարվածի արդյուքում: Զուրաբյանը շեշտեց՝ ասվածի համար հիավալի ապացույց  կարող են լինել ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվության ժամանակ կատարված բացահայտումները:

«Ես այդ ծախսերը կոչեցի բազեաբուծական, այսինքն, որով կերակրում են բազեներին, և վարչապետն ասաց, թե քննադատություն ընդունում է, սակայն շեշտեց, թե ծախսերը հաստատել է ԱԺ-ն: Նա ցանկանում էր ասել, որ Կառավարության քաղաքականությունը տարածվում է պահուստային ֆոնդի վրա և դա իրենց քաղաքականության հետևանքը չէ, այլ ԱԺ-ն հաստատել է:

Հիմա Կառավարությանն ունեմ առաջարկ, այն է, որ նրանք համարում են, որ շտկելու տեղ կա, համարում են, որ ԱԺ-ն ինչ-որ բան հաստատել է և իրենք փոփոխություն չեն կարող կատարել, ապա առաջարկում եմ, որ 2016 թվականին բյուջեն արտահերթ նստաշրջանով վերանայվի՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները, որտեղ հայտնվել է ՀՀ-ն: Եթե չեն անում, նշանակում է՝ չեն հասկանում, որ ՀՀ-ն ունի նոր մարտահրավերներ և չեն ընդունում քննադատությունները»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ