15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վնասվածքներով

ԱԺ  ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ հերթական քառօրյայի աշխատանքին. կատակեց, թե լրագրողները ևս մեկ ծանր փորձություն ավարտեցին՝ ի դեմս քառօրյայի, և հուսով է, որ վնասվածք ստացող լրագրողներ չեն եղել:

«Ավելի հանգիստ նստաշրջան էր, իսկ աշնանից կսկսվի մի շրջան՝ բուռն, լարված, նախընտրական»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Այս քառօրյայի ընթացքում եղա՞ն քաղաքական գործիչներ, որոնք վնասվածք ստացան:

Հարցին Վարդանյանն այսպես արձագանքեց. քաղաքական գործիչները վնասվածքներ են ստանում ամեն օր .

«Վերջին շրջանում քաղաքական մթնոլորտը մի փոքր ավելի լարված է դարձել, որոշ քաղաքական ուժեր, դեռ երկու տարի առաջ են սկել իրենց նախընտրական քարոզչությունը: Մենք կարծում ենք, որ միշտ չէ, որ շատ խոսելը, անընդհատ հարցեր բարձրացնելը արդյունավետ եղանակ է՝ գերադասելով հանգիստ ու ծանրակշիռ աշխատելու տարբերակը: Կարծում եմ քաղաքական ուժերը ժամանակ առ ժամանակ վնասվածք ստանում են, այնպես որ մեր գործն ավելի բարդ է, քան լրագրողներինը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Իսկ Դաշնակցությունը վնասվածք ստացե՞լ է Հանրապետական կուսակցության հետ քաղաքական համագործակցությունից հետո:

«Հիմա ես մի բառ ասեցի ու լրագրողները սկսեցին սևեռվել «վնասվածք» բառի վրա: Այո՛,  վնասվածք ստացել ենք, բայց դա կապ չունի քաղաքական համագործակցության հետ»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ