15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 27, 2016

Էրդողանը ներողություն է խնդրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանից ուղերձ է ստացել, որում ցավակցել է ռուս օդաչուի ընտանիքին, ով մահացել էր թուրքական F-16-ի հարվածից՝ Սիրիայի երկնքում։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Էրդողանն իր ուղերձում ասել է, որ ցավում է տեղի ունեցածի համար, նա ներողություն է խնդրել ու ասել, որ իրենք հետաքրքրված […]

Այսօրվա խորհրդարանի բացարձակ մեծամասնությունն այո է ասում այս ԸՕ-ին. Շարմազանով

«ՀՀ ԱԺ-ն 102 ձայն կողմ քվեակելով՝ ընդունել է նոր ԸՕ-ն, որն աննախադեպ վստահություն էր: Դա բավարար էր թե՛ քաղաքական մեծամասնությանը, թե՛ հանրությանը, թե՛ միջազգային կառույցներին ու թե՛ ընդդիմադիր գործընկերներին ցույց տալու, որ այսօրվա խորհրդարանի բացարձակ մեծամասնությունն այո է ասում այս ԸՕ-ին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական մեծամասնության համար կարեւոր է վստահության մակարդակի մեծացումն […]

Ինչո՞ւ է Հռոմի Պապը բոլորի սիրելին /վիդեո/

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն այսօր`հունիսի 27-ին , լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ Հռոմի պապը բոլորի սիրելին է, որովհետև զորակցում է կարիքավորին, վշտակցում հիվանդին, աջակցում աղքատին, ապրումակցում հաշմանդամին, խնդում մանկան հետ: «Շատերն ասում են՝ նա գնաց և իր հետ տարավ լույսը, սակայն դա այդպես չէ: Պապը գնաց և Հայաստանում թողեց լույսի և բարության իր բաժինը: Նրա այցն […]

Փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում՝ Հունիսի […]

Ժամանակակից գլոբալ աշխարհում տարածքային ամբողջականությունը չի կարող և չպետք է սահմանափակի այդ տարածքում ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Հերմինե Նաղդալյան

Հունիսի 26-27-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «Միասնական Ռուսաստան» կուսակցության 15-րդ համագումարը, որին կուսակցության հրավերով մասնակցել է Հանրապետական կուսակցության պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել  ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Գագիկ Մինասյանը և Կարեն Ավագյանը:  Համագումարի շրջանակներում կայացել է «Աշխարհ 2016. մարտահրավերներ […]

«Սասունցի Դավիթը չէ, որ Թուր-կեծակիով գնա, ազատագրի, գա»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը և այն հայտարարությանը,  որում շեշտվում էր՝ Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում էր գնալ, ազատագրել ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքը: Ռուստամյանն ասաց՝ դա այնպիսի ցանկություն է, որ բոլորն էլ ունեն: «Սակայն մի հոգին Սասունցի Դավիթը չէ, որ Թուր-կեծակիով գնա, […]

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը կօգնի հայկական գինու բրենդի կայացմանը

Կառավարությունը որոշել է ստեղծել Հայաստանի խաղողագործության և գինեգործության  հիմնադրամ, որը կհանդիսանա այս ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները կյանքի կոչող կառույց ու կհամախմբի այն բոլոր օղակների ջանքերը, որոնք ուղղված կլինեն այս ոլորտի զարգացմանը: Ենթադրվում է, որ Հիմնադրամի աշխատանքը  հիմնականում ուղղված է լինելու խթանելու գինեգործական արտադրանքը արտահանելու աշխատանքներին, նպաստելու հայկական գինու բրենդի կայացմանը,  բարձրացնելու հայկական գինու միջազգային ճանաչելիությունը, […]

Պարզ երևում է, որ պարոն Ալիևը պարտաստվում է նորից խախտել հրադադարը. Ռուստամյան

«Ինչ ներկայացնում է Ալիևը, հստակ ցույց է տալիս` միայն նրա ցանկությունն է: Եթե դա խոսված լիներ բանակցությունների ժամանակ, կհրապակվեր, և բոլորը կիմանային: Այն, ինչ որ հրապարակվում է, դա այն է, ինչը համաձայնեցված է, դրանից բխում է, որ պարոն Ալիևին, երևի, ոչ ձեռնտու ընթացք են ստացել բանակցությունները, դա երևում է իր մի քանի հայտարարություններից: Հետաքննության մեխանիզմների […]

Ոնց որ անձնական գրպանից պետք է գումար տաք. Ալեքսանդր Արզումանյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց` արժանապատվության խնդիր է, երբ ԱԺ-ն քվեարկում է մի օրենքի օգտին, որը գումար հայթայթելու պայմանով է գործելու: «Դոնորները մեզ բազմիցս են ասել, որ պատրաստ են աջակցել: Շատ լավ, եթե պատրաստ են, մենք պատրաստ ենք դա անել, բայց մենք պատրաստ չենք գումարներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի