14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սասունցի Դավիթը չէ, որ Թուր-կեծակիով գնա, ազատագրի, գա»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը և այն հայտարարությանը,  որում շեշտվում էր՝ Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում էր գնալ, ազատագրել ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած 800 հեկտար տարածքը:

Ռուստամյանն ասաց՝ դա այնպիսի ցանկություն է, որ բոլորն էլ ունեն:

«Սակայն մի հոգին Սասունցի Դավիթը չէ, որ Թուր-կեծակիով գնա, ազատագրի, գա: 800-ը ազատագրեց, կարելի է հասնել Բաքու, էլ ինչո՞ւ կանգնել որ:
Ինչ վերաբերում է նրա ձերբակալմանը, ապա այս պահին գնահատական չեմ կարող տալ, քանի դեռ նյութին ծանոթ չեմ և չեմ կարող ասել հանցակազմ կա, թե չկա: Շատ մարդիկ, երբ ձերբակալում էին այդ խմբին, շտապում էին քաղաքական գնահատական տալ»,- ասաց  Արմեն Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ