05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարզ երևում է, որ պարոն Ալիևը պարտաստվում է նորից խախտել հրադադարը. Ռուստամյան

«Ինչ ներկայացնում է Ալիևը, հստակ ցույց է տալիս` միայն նրա ցանկությունն է: Եթե դա խոսված լիներ բանակցությունների ժամանակ, կհրապակվեր, և բոլորը կիմանային: Այն, ինչ որ հրապարակվում է, դա այն է, ինչը համաձայնեցված է, դրանից բխում է, որ պարոն Ալիևին, երևի, ոչ ձեռնտու ընթացք են ստացել բանակցությունները, դա երևում է իր մի քանի հայտարարություններից: Հետաքննության մեխանիզմների տեղադրման հարցը չափազանց կարևոր խնդիրներից մեկն է, որ ապագում չլինեն նորից նույն անհասցե մեղադրանքները, թե ով է խախտել հրադադարը»,- ԱԺ-ում լրագրողնրի հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Վերջինս շեշտեց՝ ակնհայտ է՝ Ալիևը պատրաստվում է խախտել հրադադարի ռեժիմը, ինչն, ըստ նրա, փաստում է այն, որ Ադրբեջանի նախագահը համաձայնվում է միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունների ընդլայնմանը:

«Պարզ երևում է, որ պարոն Ալիևը պարտաստվում է նորից խախտել հրադադարը և չի ցանկանում դա արձանագրվի միջազգային կառույցների կողմից: Ալիևը նորից չի հասկացել, որ ԼՂՀ-ի կարգավիճակը եթե անկախությամբ չի լուծվում, անիմաստ է ընդհանրապես խոսել որևէ զիջման, փոխզիջման մասին»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ