Այսօրվա խորհրդարանի բացարձակ մեծամասնությունն այո է ասում այս ԸՕ-ին. Շարմազանով
«ՀՀ ԱԺ-ն 102 ձայն կողմ քվեակելով՝ ընդունել է նոր ԸՕ-ն, որն աննախադեպ վստահություն էր: Դա բավարար էր թե՛ քաղաքական մեծամասնությանը, թե՛ հանրությանը, թե՛ միջազգային կառույցներին ու թե՛ ընդդիմադիր գործընկերներին ցույց տալու, որ այսօրվա խորհրդարանի բացարձակ մեծամասնությունն այո է ասում այս ԸՕ-ին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական մեծամասնության համար կարեւոր է վստահության մակարդակի մեծացումն ընտրական պրոցեսների, մենք շարունակեցինք քննարկումները», -ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովն անդրադաձավ նաեւ կոնսենսուսին: Նա շեշտեց՝ որ եթե ընդդիմադիրների համար «կոնսենսուս» բառն այդքան սկզբունքային է, ապա կարող են չօգտագործել. կարեւորը համաձայնությունն է:
«Առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծին, քանի որ այն պատմական կոնսենսուսային համաձայնագիր է, որը տեղի է ունեցել ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ , ՀՀԿ եւ Կառավարության ներկայացուցիչների միջեւ»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: