Մեկնարկել է նախագահների եռակողմ հանդիպումը
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Թվիթերի իր էջում գրել է․ «Սկսվեց ՀՀ Նախագահի եռակողմ հանդիպումը ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հետ»։
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Թվիթերի իր էջում գրել է․ «Սկսվեց ՀՀ Նախագահի եռակողմ հանդիպումը ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների հետ»։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որը հիմնված է քրիստոնեական արժեքների վրա […]
Հունիսի 21-ին , ժամը 12:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվի ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը: ԹԵՄԱ՝ ԼՂՀ հակամարտության լուծման համար հունիսի 20-ին կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովյան» պալատում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին: Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած […]
Այսօր, հունիսի 20-ին, ԵԽԽՎ-ում մեկնարկած լիագումար նիստի ընթացքում, Բյուրոյի զեկույցը ներկայացնելիս՝ «Եվրոպական պահպանողականների» խմբի ղեկավար, բրիտանացի պատգամավոր Յան Լիդել-Գրանիեն, անդրադառնալով ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթին, այն որակեց որպես հզոր ելույթ, որն ազդեցիկ տպավորություն գործեց և՛ իր և՛ դահլիճում ներկաների վրա: Բրիտանացի պատգամավորը կարևորեց ԱԺ փոխխոսնակի ելույթում բարձրացրած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում իշխանությունների կողմից […]
ՀՀ Զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի միջև հաստատված համագործակցության շրջանակներում Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը: Henaran.am-ը զրուցեց Դավիթ Ջամալյանի հետ: -Պարո՛ն Ջամալյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանագծում: Քաղաքական մի շարք տեսաբաններ առաջիկայում լայնամաշտաբ պատերազմի կանխատեսումներ են անում: Որպես նախարարի խորհրդական՝ Դուք ի՞նչ եք արձանագրել: -Արցախ – Ադրբեջան պետական սահմանին […]
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ կարեւորել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Նա նշել է, որ դա լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար, գրում է ТАСС-ը։ «Ղարաբաղի հարցի շուրջ մեր դիրքորոշումը հայտնի Է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: […]
Հունիսի 21- ին, ժամը 11:00- ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուընկալվեն քաղաքագետ Աղասի Ենոքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը: ԹԵՄԱ՝ հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Անդրադառնալով այս թեմային՝ և հատկապես մոտակա ժամերին կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ, որ լուրջ առաջընթաց չենք ունենա այս հանդիպումից հետո: Եթե համարում ենք, որ Մադրիդյան սկզբունքներով պիտի շարժվենք, կարծում եմ՝ հիմա այդպիսի բան չի […]