28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 20, 2016

«Կույս են ուզում, կույս, որ բազմազավակ լինի, փորձ ունենա» /վիդեո/

«800 հեկտար տվել եք, ԵՏՄ մտցրել եք, էլ ի՞նչ եք ուզում, որ նորից ուզում եք գալ իշխանության», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իշխանություններին դիմեց  ԳԽ  նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Բանախոսը նշեց՝ եթե  իրավիճակը մնա այնպես, ինչպես որ կա, մեր երկրի վիճակն էլ ավելի կվատանա: «Եթե իրավիճակը մնա այսպես, 800 հեկտարներով,  կտոր-կտոր հանձնելու ենք մեր […]

Մոսկվան սգում է /վիդեո/

Այսօր՝ հունիսի 20-ին, Մոսկվայում սուգ է հայտարարվել՝ Սյամոզերոյում երեխաների զոհվելու կապակցությամբ։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Բացի այդայսօր, ի նշան սգո, Կարելիայում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, կխոնարհվեն պետական դրոշները: Հիշեցնենք, որ Մոսկվայից Կարելիայի ճաբար մեկնած 15 դպրոցական է մահացել՝ լճում խեղդվելու պատճառով։ Նավակներով զբոսանքի ժամանակ փոթորիկ է բարձրացել, […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել: Հանրապետության Նախագահը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին:

Ես իմ ուժերի վրա վստահ եմ․ Վահան Բաբայան

«Կարճ ժամանակահատվածը, բնական է, կարող է խանգարել յուրաքանչյուր կուսակցության կայացմանը: Բայց էականն այն հանգամանքն է, թե ինչ քաղաքական պայմաններում է ձևավորվում տվյալ կուսակցությունը և ինչ քաղաքական նախագիծ կա։ Ամեն դեպքում՝ չէի ցանկանա  կարծիքներ հայտնել «Համախմբում» կուսակցության մասին։ Իմ համախոհների հետ նոր կուսակցություն ենք հիմնում։  Կուզեի այդ մասին խոսել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան […]

Երեւանում հետեւակի մարտական մեքենա է այրվել

Երեւանի Դավիթ Բեկ փողոցում, այսօր՝ հունիսի 20-ի առավոտյան ժամը 08.40-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել զինվորական հետեւակի մարտական մեքենայում: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այրվել է զինվորական մեքենայի շարժիչը: Դեպքի վայր մեկնած հրշեջները մեքենայի շարժիչում առաջացած հրդեհը  ժամանակին կարողացել են մարել: Տուժողներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաեւ եւս մի քանի հետեւակի մարտական մեքենաներ:

Այսօր կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները

Այսօր՝ հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ նախքան եռակողմ հանդիպումը՝ Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։

Իրադրությունն առաջնագծում

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը Հայաստանում Հանրապետության տարածքում` Հունիսի 20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 21-24-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հունիսի 20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի